Տունս գոմ եմ անվանել, որովհետև կողքի տներն ապարանքներ են․ Ջհանգիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Դուք մշտապես եղել եք բարձրաստիճան պաշտոնյա, Ձեր կենսագրությունից չի երևում, որ ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվել։ Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Դուք Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար այն «գոմ» անվանեցիք։ Ի դեպ, Ձեր նշած այդ «գոմում» հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ Ձեզանից «գոմ» են վարձակալել, խորհրդարանում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ Իրաքի դեսպանատունը այդ առանձնատունը վարձակալել է ոչ թե իրենից, այլ իր որդուց,քանի որ դա նրա բնակարանն է:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրեց իր առանձնատան կառուցման մասին պատմությունը, որը ներկայացրել էր նախորդ գումարման ԱԺ-ում:

Նա հիմնավորեց, թե ինչու է իր հայտնի առանձնատունը «գոմ»անվանել։

«Գիտե՞ք՝ ինչու «գոմ» անվանեցի։ Որովհետև հարևանությամբ ապարանքներ են, իմ տունը համեստ տուն է այդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում»,- ասաց Ջհանգիրյանը։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը։

Մանրամասները՝ տեսանյութում: