Գործարկվելու է Մարալիկ քաղաքի շչակը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Անի համայնքի Մարալիկ քաղաքում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում: