Անչափահասը կալանավորվել է՝ 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը,  իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով, 26-ամյա տղամարդուն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով,  2021թ. մարտի 27-ին գնացել է Գյումրի քաղաք, որտեղ Երևանյան խճուղու շենքերից մեկում տեղակայված մթերային խանութի աշխատակիցներին ու շենքի բնակիչներին ցուցադրելով իր բջջային հեռախոսի մեջ առկա վերջինիս լուսանկարը, տեղեկություններ է ստացել նրա բնակության հասցեի վերաբերյալ: Այնուհետև գնացել է նույն շենքում գտնվող` 26-ամյա տղամարդու բնակարան և անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու պատրվակով դուրս կանչել նրան և աստիճանների վրա իր հետ նախապես վերցրած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածելով վերջինիս կրծքավանդակի հետին մակերեսի հարողնաշարային հատվածին՝ սպանել նրան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: