3-օրից ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Հայաստանին

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստը տեղի կունենա Դուշանբեում սեպտեմբերի 16-ին՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներն ու ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային փուլում։ Ամենակարևոր հարցերից մեկը կլինի իրավիճակն Աֆղանստանում ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա»,- ասել է նա։

Զայնետդինովի խոսքով՝ նիստի ընթացքում ընդունվելու է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, ինչպես նաև ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահությանը, Հավաքական անվտանգության զորքերի գործունեության ապահովմանը, ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի վերազինմանը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական ու հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով։

Բացի այդ, դիտարկվելու է կազմակերպության 2022 թ.-ի բյուջեն։

«Հաշվի առնելով 2021-2022 թթ.-ին ՀԱՊԿ-ի նախագահության Հայաստանի Հանրապետությանը փոխանցելը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում են իրականացնել»,- ասել է մամուլի քարտուղարը։

Բացի այդ՝ Դուշանբեում անցկացվելու է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, պաշտպանության նախարարների խորհրդի ու անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստ, որոնց ընթացքում քննարկվելու է ռազմաքաղաքական իրադրությունը ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում։

Սպասվում է նաև, որ ընդունվելու են քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը «Աֆղանստանում իրավիճակի մասին»։

Էմմա Չոբանյան