ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները 4 օրում բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված. հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման` 14, ծեծի` 10, խարդախության և սպանության սպառնալիքի՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, գույքն անզգուշությամբ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծանր վիրավորանք հասցնելու, թմրամիջոց պարունակող արգելված բույսեր աճեցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, պատմամշակութային հուշարձաններ վնասելու, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու, դատական ակտը չկատարելու և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: