ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Մի տնից երկու փոխնախարար. ո՞րն է Խոսրով Հարությունյանի «պրոբլեմը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս պետական պաշտոնյաների պատասխանատվության թեմայով ՀՀ գործատուների միության կազմակերպած քննարկման ընթացքում Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանը համեմատական անցկացնելով Հայաստանում և Վրաստանում առկա կոռուպցիայի մակարդակի միջև՝ ասաց․ «Երկու ցուցանիշ են բերում՝ կոռուպցիա փաստացի և կոռուպցիայի ընկալումներ: Պարզվում է, որ մեր ու Վրաստանի կոռուպցիան իրականում չի տարբերվում, բայց ընկալումներում Հայատանը կոռումպացված է ամբողջությամբ, Վրաստանը՝ ոչ: Երբ կարդում էի սկսում էի մտածել՝ սա լա՞վ ա, թե՞ ոչ: Երբ կարդում էի՝ մտածում էի, որ սա լավ ա՝ սուր ենք վերաբերվում խնդրին: Բայց պարզվում ա, որ ոչ թե սուր ենք վերաբերվում, այլ դա ֆիքսում ենք, դրա մասին խոսում ենք, որովհետև այդպես հեշտ ա և բացասական տպավորություն ենք ստեղծում … Դրա համար ես ասում եմ՝ պրոբլեմը մեր մեջ ա, տղերք, մեզնից յուրաքանչյուրի, իմ որդու մեջ, թոռանս մեջ, մեր հարևանների մեջ»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, Աժ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, 2016թ. մարտի 4-ից զբաղեցնում է Արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Մինչ այդ նա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ էր։

Շատ պատահաբար՝ աներորդու նշանակումից երեք ամիս անց, Հայաստանի արտաքին գործերի նախարարի մյուս տեղակալի պաշտոնին նշանակվեց Խոսրով Հարությունյանի ընտանիքի մեկ այլ անդամ՝ նրա փեսա Արմեն Պապիկյանը, ով մինչ այդ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր։

Խոսրով Հարությունյանի դուստրը՝ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանի կինը՝ Էլեն Խոսրովի Հարությունյանը, նույնպես արտգործնախարարությունում է աշխատում` մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունում։

Ի՞նչ է սա՝ կոռուպցիայի դրսևորում, թե՞ կոռուպցիայի թյուր ընկալման օրինակ: Մեկ ընտանիքից նույն կառույցի երեք պաշտոնյա, որոնցից երկուսը՝ բարձրաստիճան:

Սևակ Հակոբյան