ՔՊ-ն ներկայացրել է Գյումրու ավագանու ընտրություններում իր թեկնածուների կազմը

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Գյումրու տարածքային կառույցի ստեղծումը։ Այս մասին տեղեկանում ենք ՔՊ ֆեյսբուքյան էջից:

Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը և գյումրեցի կուսակցականներ։

Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները՝

1. Հովհաննես Հարությունյան
2. Կարեն Սարուխանյան
3․Էմմա Պալյան
4. Կարեն Խաչատրյան
5. Շավարշ Արամյան
6. Վարուժան Խոջումյան
7. Անժելա Մաթոսյան
8. Էմմա Բարսեղյան
9. Սերգեյ Տոնոյան։

Խորհուրդն իր կազմից ընտրեց նաև նախագահ և քարտուղար։

Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը, քարտուղար՝ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը։

Տարածքային կառույցի խորհրդի վերահսկող անդամներ ընտրվեցին Սերգեյ Գալստյանը (նախագահ), Գայանե Ղուկասյանը (քարտուղար) և Արման Բաղդասարյանը (անդամ)։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ողջունելով ներկաներին, նշեց Գյումրու տարածքային կառույցի ստեղծման կարևորությունը և ընտրվելու կապակցությամբ շնորհավորեց տարածքային խորհրդի ընտրված անդամներին։

Խորհրդի ընտրված անդամների կողմից կազմակերպվեց խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցն էր։

Միջոցառման ավարտին Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց ավագանու թեկնածուների կազմ՝

1․ Հարությունյան Հովհաննես Ավետիքի
2․ Բաղդասարյան Արման Հրաչի
3․ Բեյբության Աստղիկ Գագիկի
4․ Պապիկյան Արթուր Ռուդիկի
5․ Նիկողոսյան Հարություն Հմայակի
6․ Հարությունյան Քնարիկ Համլետի
7․ Ղազարյան Նիկոլայ Գեորգիի
8․ Թաթարյան Գագիկ Ռազմիկի
9․ Միքայելյան Զոյա Վարդանի
10․ Խանամիրյան Երվանդ Սամվելի
11․ Արամյան Շավարշ Արամի
12․ Մուրադյան Լիլիթ Նորիկի
13․ Մաթևոսյան Աղասի Գրիգորի
14․ Մկրտչյան Վահագն Հրաչի
15․ Ստեփանյան Հասմիկ Ստեփանի
16․ Գալստյան Սերգեյ Բորիսի
17․ Ադամյան Համբարձում Սամվելի
18․ Մաթոսյան Անժելա Գևորգի
19․ Բեգզադյան Նարեկ Հովհաննեսի
20․ Մանուկյան Միհրան Վարդանի
21․ Հարությունյան Մառա Համլետի
22․ Հակոբյան Վոլոդյա Գառնիկի
23․ Ալեքսանյան Հայկ Սամվելի
24․ Գրիգորյան Գոհարիկ Ցոլակի
25․ Գրիգորյան Գևորգ Սամվելի
26․ Թորոսյան Կարեն Ռոբերտի
27․ Ղուկասյան Գայանե Համլետի
28․ Ստեփանյան Հայկ Ստեփանի
29․ Գևորգյան Պարգև Տիգրանի
30․ Բարսեղյան Էմմա Մասիսի
31․ Մարտիրոսյան Ալբերտ Լորիսի
32․ Մարտիրոսյան Վանիկ Կոլյայի
33․ Պետրոսյան Մարիամ Գրիգորի
34․ Իսրայելյան Ռոբերտ Արտուշիկի
35․ Մարտիրոսյան Արտակ Մանուկի
36․ Խաչատրյան Լիլիթ Հակոբի
37․ Խաչատրյան Հովհաննես Արամի
38․ Թորոյան Սիմոն Հովհաննեսի
39․ Հակոբյան Սեդա Զավենի
40․ Գալստյան Ռազմիկ Սայադի
41․ Անանյան Լևոն Գագիկի։