«Արևմուտք-2021» զորավարժություններին առաջին անգամ կիրառել են «Պլատֆորմ-Մ» մարտական ռոբոտներ

Լուրեր

18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
17.04.2024 | 23:07
Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI
17.04.2024 | 22:56
Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը
17.04.2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
17.04.2024 | 22:39
Գյումրիում քաղաքացին ընկել է շենքերից մեկի նկուղը
17.04.2024 | 22:28
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր
17.04.2024 | 22:14
Էդ տների դիմաց պետք է խրամատ չլինի, հերիք է էդ խրամատի պատմությունը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2024 | 21:45
«Թքել են վրան, ծնկի բերել, իջեցրել տաբատը»․ խոշտանգման մասին ահազանգն ու իրավապահների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:26
Ոտքս խերով լինի, մեր խնդիրն է ապահովենք, որ ստեղ խաղաղ ապրեք. Փաշինյանը՝ Բերքաբերի բնակչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զինվորականներն առաջին անգամ «Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ կիրառել են «Պլատֆորմ-Մ» մարտական ռոբոտներ։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Քաղաքային պայմաններում պայմանական անօրինական զինված կազմավորումների վերացման ուղղությամբ զորքերի (ուժերի) գործնական գործողությունների շրջանակներում զորավարժությունների առաջադրանքների կատարման և ստացիոնար և շարժական թիրախներին հարվածներ հասցնելու ժամանակ մոտոհրաձիգներն ու դեսանտայինները «Պլատֆորմ-Մ» հեռակառավարվող ռոբոտացված հարվածային համալիրներ են կիրառել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, «Պլատֆորմ-Մ» ռոբոտներն օգտագործվել են ականադաշտերում հետախուզություն իրականացնելու և անցումներ կատարելու համար:

Գերատեսչությունում նշել են, որ անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն կիրառվում են թիրախների խոցման արդյունավետության գնահատման և հրետանային ու տանկային ստորաբաժանումների կրակի ճշգրտման, ինչպես նաև հետախուզական ստորաբաժանումների շահերի համար:

Բացի «Պլատֆորմ-Մ»-ից, զորավարժությունների ընթացքում գործի են դրվել «Օռլան» և «Ֆորպոստ» անօդաչուները ՝ հրետանային և տանկային ստորաբաժանումների կրակի ճշգրտման համար:

«Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությանը մասնակցում են շուրջ 200 հազար զինծառայողներ, ավելի քան 80 ինքնաթիռներ և ուղղաթիռներ, մինչև 760 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում ՝ ավելի քան 290 տանկ, ավելի քան 240 զենք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, ինչպես նաև մինչև 15 նավ:

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի զինված ուժերի համատեղ ռազմավարական վարժանքն անցկացվում է երկու տարին մեկ անգամ ՝ երկու պետությունների նախագահների ընդունած որոշմանը համապատասխան:«Արևմուտք-2021» վարժանքն ընթացիկ տարում երկու երկրների զինված ուժերի համատեղ պատրաստման ավարտական փուլն է։