ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ․ այն պիտի մնա ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում․ ԱՄՆ դեսպան

Լուրեր

29.03.2024 | 12:34
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում
29.03.2024 | 12:27
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
29.03.2024 | 12:15
Հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը
29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
Բոլորը

Միացյալ Նահանգներն անում է լավագույնը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին կրկին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ,  լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը»,- ընդգծել է դեսպանը։

Արձագանքելով երկու կողմերի հաշտեցմանը՝ Լին Թրեյսին նշել է, որ 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել․

«Կան որոշակի հիմնարար բաներ, որոնք կարևորում ենք և չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է։ Այն մնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում»։

Դեսպանը հիշեցրել է՝ Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշակի ջանքեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել են։ Հուսով ենք, որ բոլոր գերիները կվերադառնան»,- ասել է Լին Թրեյսին։