Աղվան Հովսեփյանը պիտի Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներ տա, նա էլ՝ Պուտինի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է․

-Պարո՛ն Սարգսյան, առաջին հայացքից մեզ չվերաբերող, բայց՝ առնչվող մի իրադարձություն է տեղի ունեցել Մոսվայում՝ շուրջ երեք ժամ տևած Պուտին-Լուկաշենկո Միութենական պետություն ստեղծելու վերաբերյալ են պայմանավորվել՝ 28 ծրագրով համաձայնվել են միաձուլել ինստիտուտներ, ծառայություններ և այլն։ Ուշագրավ է Լուկաշենկոյի հետևյալ հայտարարությունը «Ռուսաստանի և Բելառուսի միությունը մոդել է, «բուլդոզեր», որը ճանապարհ կբացի ԱՊՀ տարածքում հետագա միությունների համար»։ Ի՞նչ սպառնալիք եք տեսնում, կա՞ վտանգ, որ ՀՀ-ն էլ ռուսական բուլդոզերի տակ ընկնի։

-Իմ կարծիքով՝ այս ամեն ինչը ոչ թե նրա հետևանքն է, որ բելառուս և ռուս ժողովուրդներն ուզում են մեկ պետություն դառնալ, այլ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իր՝ պաշտոնին մնալը վճարում է իր երկրի անկախությամբ, ինչը, համոզված եմ, հինգ կամ տասը տարի հետո խստագույնս քննադատվելու է և մնալու է բելառուսի պատմության մեջ որպես սև գիծ։ Ես համոզված եմ՝ որոշ ժամանակից ՌԴ-Բելառուս հարաբերություններն ավելի սրված են լինելու, քան Ռուսաստան-Ուկրաինա փոխհարաբերությունները, դա ակնհայտ է։ Ամեն ազգության տրված անկախությունը Աստծո տված իրավունք է և դրանից հրաժարվելը պատժվում է։

«Բուլդոզերի» վտանգը, միանշանակ, կա, բայց կարծում եմ՝ ՌԴ-ն և նրա նախագահն այս տեմպով հնարավորություն չունեն Միութենական պետություն ստեղծելու և կառավարելու, չունեն այդ պոտենցիալը՝ միլիարդավոր դոլարների ծախսեր են։ Նույն Բելառուսի հետ էներգետիկ միևնույն համակարգում լինելը ՌԴ-ի վրա լրացուցիչ 10-12 միլիարդի ծախսեր են, էլ չեմ ասում՝ նույն բանկային համակարգին անցնելը, միևնույն արժույթն ունենալը։ Չգիտեմъ ինչքանով է ճիշտ, կար հաշվարկ տնտեսագիտական, որ Հայաստանի պարագայում ՌԴ-ն 4 միլիարդ գումար պիտի ծախսի, որ ՀՀ-ն մտնի ռուբլու գոտի, իսկ ՌԴ-ն այդ գումարները չունի։

-ՀՀ անվտանգության բաղադրիչի մի հսկայական մաս հանձնված է ՌԴ-ին՝ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանների հսկողությունը, կա ռուսական ռազմաբազա այստեղ։ Չե՞ք տեսնում վտանգ, որ կարող են օգտվել մեր վիճակից՝ մեզ ևս հարկադրելու Միութենական պետություն կազմելու։ ԱԺ-ում երկրորդ և երրորդ ուժերը պրոռուսական դիրքորոշում ունեն՝ իրենք են բացեիբաց այդպես դիրքավորում, և պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես է ՀՀ-ն ընդդիմանալու Միութենական պետության ռուսական պահանջին։

-Գիտեք, միանշանակ տեսնում եմ վտանգ, բայց ի տարբերություն Բելառուսի՝ ՀՀ-ի պարագայում այդ հնարավորությունն ավելի քիչ է։ Նախ՝ ՀՀ-ն անմիջական սահման չունի ՌԴ-ի հետ, երկրորդ՝ վերջին արցախյան պատերազմից հետո հայ հանրության տրամադրությունները ՌԴ-ի հանդեպ, եթե չասեմ՝ կտրուկ փոխվել են, պիտի ընդունենք, որ փոխվել են։

Եվ պիտի ընդունենք, որ այս պատերազմը ՌԴ-ի թողտվությամբ է տեղի ունեցել։ Եվ հետո՝ ՀՀ-ն ունի տնտեսական խնդիրներ մեր անվտանգային հարցերը լուծելու առումով՝ առանց այդ էլ մեր էներգետիկ, տրանսպորտային, ֆիզիկական անվտանգությունը բաշխել ենք ռուսներին ու արդյունքում՝ պատերազմը ավարտվել է մեկ տարի, և մեր ո՛չ ֆիզիկական անվտանգության, ո՛չ էներգետիկ վտանգներն են լուծված, կան այդ վտանգները և ՌԴ-ի հետ լինելը չի ապահովում մեր այդ հնարավորությունները։ Մենք դրա դեմ կընդվզենք, որովհետև անկախությունը կարմիր գիծ է, որից այն կողմ մենք իրավունք չունենք անցնելու։

-Դուք երկու տասնամյակից ավելի ՀՀ-ում քաղաքականության մեջ եք, և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ Ձեր ճանապարհները հատված կլինեն։ Քոչարյանի օրոք ձեր կուսակցության գրասենյակները հարձակումների էին ենթարկվում, կուսակցականների էին «նստեցնում»։ Հիմա Աղվան Հովսեփյանն է կալանավորվել։ Մեղադրվում է 190 մլն կաշառք ստանալու, 800 մլն դրամի գույքի հափշտակության, 1 մլրդ 299 մլն դրամի գույքի օրինականացման մեջ։ Ի՞նչ եք կարծում՝ ո՛չ միայն այս գործերով, այլև անկախ Հայաստանի պատմության մեջ չբացահայտված սպանությունների գործերով ի՞նչ ասելիք կունենա Հովսեփյանը, ո՞ւմ դեմ ցուցմունքներ կտա։

-Առաջնային խնդիրը պետք է լինի անմեղության կանխավարկածը՝ այն,  ինչ առաջադրել են, պիտի կարողանան ապացուցել։ Երբ Ռոբերտ Քոչարյանի տարիներին Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ էր, Վազգեն Սարգսյանի բոլոր ազգականների վրա, ովքեր չեն հրաժարվել ինձանից, քրեական գործեր են հարուցվել, դա միանշանակ է, որ ցեմենտի գործարանում աշխատող 2200 հոգի հարցաքննվել է, դա միանշանակ է։

«Մարտի 1»-ի դեպքերից հետո կարելի է ասել՝ հոսքագիծ էր նստած, որ քննում էին, չորս հոգի էն կողմում էին նստած, ու կանչում էին՝ ում վրա ուզես, ցուցմունք էին․․․ Առաջին նախադասությունը հետևյալն էր՝ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը կդիտարկվի որպես մեղմացուցիչ հանգամանք՝ Ձեզ առաջադրվող մեղադրանքում։ Հիմա կարծում եմ՝ Աղվան Հովսեփյանը եթե ճիշտ համագործակցի իրավապահ մարմինների հետ, ապա դա կդիտարկվի որպես մեղմացուցիչ հանգամանք իր հետագա ճակատագրի առումով։ Ինձ հասած լուրերով՝ Աղվան Հովսեփանի դեմ ցուցմունքներ են տալիս էն մարդիկ, ում հարստացրել և արտոնություններ է տվել Աղվան Հովսեփյանը։

Ես կարծում եմ՝ Աղվան Հովսեփյանը էդ կարգի ցուցմունքներ է տալու։ ՀՀ-ում ընթացող բոլոր գործողությունները փոխկապակցված են իրար, իսկ այդ փոխկապակցվածությունների ծայրը Մոսկվան է։ Այսինքն՝ իմ կարծիքով՝ Աղվան Հովսեփյանը պետք է ցուցմունքներ տա Ռոբերտ Քոչարյանի վրա, որովհետև նա է պատվիրել, Ռոբերտ Քոչարյանն էլ պիտի ցուցմունքներ տա Վլադիմիր Պուտինի վրա, որովհետև նա է ասել, որ Հայաստանում նման բաներ չպետք է լինեն, հեղափոխությունները վատ բան են, ազգերին հետ են գցել։ Մի շաբաթ առաջ Պուտինը նույն բանն էր ասում, ոչ մի բան չի փոխվել այդ ժամանակներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան