«Սողոմոնի երգերը» ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Լուրեր

11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի համար այս բարդ շրջանում անվանի արվեստագետը տեսնի Հայաստանը լուսավոր կողմերով, բազմազանության մեջ, իսկ հայ մարդուն ճանաչի իր զվարթությամբ և կենսասիրությամբ: Այնուհետև նախարարի տեղակալն անդրադարձել է հանդիպման առիթին, որի հիմքում Նիք Վալլելոնգայի հեղինակած «Սողոմոնի երգերը» ֆիլմն էր:

«Դուք հավանաբար գիտեք, որ Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդի պատմության ցավոտ և ողբերգական էջերից է: Վերջին տասնամյակներում շատ մեծ ջանքեր են գործադրվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն առաջ տանելու ուղղությամբ, և ես վստահեցնում եմ, որ դա միայն մեր վիշտն ու ողբերգությունն աշխարհին ներկայացնելու համար չէ, այլ կանխելու համանման երևույթների հավանականությունն առհասարակ: Ուզում եմ՝ իմանաք, որ մեծ գործով Ձեր ներդրումն ունեցաք այս կարևոր խնդրում: Դուք հիմա շարունակում եք մի կարևոր գործ՝ նպաստում, ջանքեր եք գործադրում «Սողոմոնի երգերը» ֆիլմի տարածման ուղղությամբ՝ այդ գործում, անշուշտ, հանդիպելով բազմաթիվ դժվարությունների: Ես վստահ եմ, որ այս ամենը Դուք անում եք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ՝ հանուն ինչ-որ բանի: Պատահական չէ, որ ես իմ խոսքը սկսեցի հայ մարդու զվարթության թեմայով, որովհետև Կոմիտասի պատկերը որքան էլ ասոցացվի Հայոց ցեղասպանության հետ, Վարդապետը եղել է շատ ուրախ, զվարթ, կատակաբան մարդ և գործիչ»,- ընդգծել է Արա Խզմալյանն ու իր խորին երախտագիտությունը հայտնել անվանի արվեստագետին:

Այնուհետև նախարարի տեղակալն ընթերցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանը՝ Նիք Վալլելոնգային պարգևատրելու մասին:

«Սողոմոնի երգերը» ֆիլմի ստեղծմանը և ֆիլմում բարձրացվող ցեղասպանության թեմայի տարածմանն աջակցելու համար ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով:

«Ի երախտագիտություն Ձեր կատարած մեծ գործի»,- հանձնելով գերատեսչական պարգևը՝ նշել է Արա Խզմալյանը:

Նիք Վալլելոնգան էլ իր հերթին է խորին շնորհակալություն հայտնել և նշել, որ անչափ հպարտ է պարգևը ստանալու համար:

«Մինչև ֆիլմի ստեղծումը ես արդեն գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Նյու Յորքում ապրող իմ մանկության մտերիմ ընկերը հայ է, և նա արդեն ծանոթացրել էր ինձ հայ ժողովրդի համար ողբերգական այս էջերին: «Սողոմոնի երգերը» ֆիլմը ստեղծել եմ, որպեսզի ամբողջ աշխարհում ճանաչելի լինի այս թեման»,- ասել է Նիք Վալլելոնգան՝ հավելելով, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Նշենք, որ հայ-ամերիկյան արտադրության ֆիլմը ստացել է նաև ՀՀ պետական աջակցություն: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

Տեղեկացնենք նաև, որ «ՓԻՓԼ ՕՖ ԱՐ» ընկերության կողմից նկարահանված «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմական դրամա է, որը պատմում է 1881-1915 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների, հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի մանկության տարիների ընկերության մասին, որն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով:

Ռեժիսոր՝ Արման Նշանյան: Արտադրողներ՝ Արման Նշանյան, Ասկո Հակոբյան, Նիք Վալլելոնգա: Համարտադրող՝ Անի Որսկանյան: Սցենարի հեղինակ՝ Օդրի Գևորկիան: Դերերում՝ Սամվել Թադևոսյան, Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան և այլք: