«Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծին միանալը Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին. Արմեն Ամիրյան

Լուրեր

13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
Բոլորը

Ս. թ. մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվող այս փաստաթուղթը Եվրամիության կողմից կստորագրի Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014 թվականին. բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից և նախատեսված է իրականացնելու 2014-2020 թթ. ընթացքում:

ՀՀ մշակույթի նախարարությունը միանում է ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին: Նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է այս պահին:

«Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին միանալը Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության և կերպարվեստի ոլորտներում:

Բրյուսելում նախարար Ամիրյանը կհանդիպի նաև ԵՀ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի գլխավոր տնօրենության ղեկավար Թեմիս Քրիստոֆիդուին: