Տիգրան Խաչատրյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ-ի տրամադրած ներդրումային ծրագրերը

Լուրեր

23.04.2024 | 12:16
Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը․ Նոյեմբերյան համայնքի հայտարարությունը
23.04.2024 | 12:10
Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
23.04.2024 | 12:08
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի, լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:05
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 12:04
Բաղանիսում լարված իրավիճակ է, ռուս խաղաղապահները չեն կարող ՀՀ-ում մնալ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2024 | 11:55
Դեսպան Գևորգյանը Արմիդա Սալսիա Ալիշյահբանային է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը
23.04.2024 | 11:53
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն ու ՀՀ ԶՈՒ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր
23.04.2024 | 11:42
Այսօր կեսգիշերին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
23.04.2024 | 11:39
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկու երկրների փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա․ ՀՀ կառավարություն
23.04.2024 | 11:36
Ոսկեպար- Կիրանց ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ
23.04.2024 | 11:33
Մալայզիայում շքերթի փորձի ժամանակ ուղղաթիռներ են բախվել. 10 մարդ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 11:22
Ասել եմ՝ ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք․ Բաղանիսի վարչական ղեկավար
23.04.2024 | 11:17
Մոսկվան ու Բաքուն մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում
23.04.2024 | 11:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.04.2024 | 10:57
Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում․ ՆԳՆ
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շեշտել են, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ծավալուն փաթեթը ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն է, այլեւ Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդում եւ վերահաստատում: