Աջափնյակում օրենսդրության պահանջների խախտմամբ քարի արտադրամաս շահագործելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

2021թ. օգոստոսի 21-ին «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը դիմում էր ներկայացել ՀՀ գլխավոր դատախազին, այն մասին, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի հին խճուղի 60/1 հասցեի անմիջական հարևանությամբ շահագործվում է քարի արտադրամաս, որը գտնվում է համայնքային սեփականություն հանդիսացող ու բնակելի նշանակություն ունեցող հողատարածքի վրա և համայնքի ղեկավարը հանցավոր անգործություն է դրսևորել, հողի ապօրինի շահագործման փաստի առթիվ միջոցներ չի ձեռնարկել՝ խախատելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 9-րդ ենթակետերի պահանջները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Իսկ ըստ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալների՝ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնականը՝ բնակելի կառուցապատում, իսկ շահագործող Ա/Ձ-ի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներ առկա չեն:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության հանձնարարությամբ դիմումում նշված հանգամանքների կապակցությամբ ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամաս հին խճուղի 60/1 և 9/12 հասցեների անմիջական հարևանությամբ առկա է համայնքային սեփականություն հանդիսացող և բնակելի նշանակություն ունեցող հողատարածք, որտեղ անձը 2015 թվականից գրանցել է իր անվամբ Ա/Ձ և իրականացնում է քարե արտադրամասի գործունեություն։ Վերջինս 2018-2019թթ. դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար, իսկ 27.05.2021թ. դիմել է ՀՀ վարչական դատարան, որը որոշում է կայացրել հայցի ապահովման միջոց կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ  ՔԿ  ԵՔՔՎ  Աջափնյակ  և  Դավթաշեն  վարչական  շրջանների  քննչական  բաժնին: