Իշխանությունը շարունակում է անարժանապատիվ հարաբերվել թշնամու հետ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ Անկախության օրը՝ Սեպտեմբերի 21-ին, կազմակերպվելու է մասշտաբային, գունագեղ տոնակատարություն, ինչը քննադատությունների առիթ դարձավ, այդ թվում նաև զոհվածների հարազատների կողմից:

Թեմայի շուրջ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ շատ ավելի խորքային ու վտանգավոր բան կա Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ. «Անմարդկային ու հակաբնական ձևակերպումները՝ «գունագեղ տոնախմբություն», «նվիրված զոհված հերոսներին» և այլն, ինքնին անհասկանալի են և դատապարտելի:  Բայց կա նաև մի կարևոր հանգամանք ևս, Սեպտեմբերի 21-ը Հայաստանի պետականության վերականգնման օրն է, 30-ամյակն է, և խոսքի մեջ որևէ հիշատակում չկա այդ մասին, որ մեր ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության պաշտպանության, մեր անվտանգային համակարգի ամրապնդման օրն է, իրենց ամբողջ պատկերացումը «Քաղաքացու օր» կոչվածի նման է, ամեն ինչ էժանացնում ու ձևախեղում են:

Ինչպե՞ս է այս ծրագիրը հղացել, ո՞վքեր են մտածել. արդեն տեղեկություններ են գալիս հերթական անգամ մեկ անձից գնումի, հայտնի ընկերությունների մասին, որոնք պետբյուջեից խոշոր «ներարկումներ» են ստացել, չկա պետական հանձնաժողով, չկա պետական ծրագիր: Սեպտեմբերի 21-ի տոնակատարությանը ոչ թե համերգ պետք է լիներ, այլ պետք է գնահատվեր, արժևորվեր Հայաստանի Հանրապետությունը:

Ցավալի մի երևույթ կա, այս իշխանության ժամանակ մեր ժողովուրդը սիրտ չունի անգամ Անկախության օրը նշելու: Եզակի դեպք է, երբ որ անկախության հոբելյանական տարեթիվը զինվորական շքերթով ու հպարտությամբ չի նշվում, այս ավանդույթն էլ ապականեց այս իշխանությունը»:

Մանուկյանի խոսքով՝ մեր հերոս տղաների հիշատակը նախևառաջ պետք է հարգել գործ անելով՝ սահմանագիծը կահավորելով, թույլ չտալով, որ թշնամին մտնի ՀՀ սուվերեն տարածք և երեք ամսից ավելի հանգիստ կարողանա մնալ այստեղ, պետք է արժանապատիվ կեցվածք ունենալ թշնամու հետ հարաբերություններում. «Մինչդեռ իշխանությունը շարունակում է հլու հնազանդ կատարել Ադրբեջանի պահանջները, շարունակում է անարժանապատիվ հարաբերվել թշնամու հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: