Արթուր Դավթյանը հանձնարարել է վերսկսել առերևույթ հանցագործություն կատարած անձանց կողմից քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով կասեցված բոլոր գործերի քննությունը

Լուրեր

23.04.2024 | 19:50
Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը ՀՀ-ին զինում են մեր դեմ․ Ալիևը կրկին դժգոհել է
23.04.2024 | 19:46
Բագրատաշենում ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:43
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
23.04.2024 | 19:36
Մեկնարկել է ջահերով երթը. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 19:32
Զարմացած եմ՝ Ադրբեջանը ՀՀ-ի վերահսկողությանը թողեց Ոսկեպարի ճանապարհը․ սա ռազմական առումով կարևոր հատված է․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:28
Իրանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին
23.04.2024 | 19:20
Չեմ կարծում՝ ռուս խաղաղապահները, որոնք իրենց գործառույթը ԼՂ-ում ձախողել են, կարող են մնալ ՀՀ-ում. Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:13
Բռնության դեպքերի աճ, իրավապահների կողմից չարաշահումների անպատժելիություն․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ կա ՀՀ-ին
23.04.2024 | 19:09
Զինվորական հագուստով քաղաքացիներ միացան ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:05
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ
23.04.2024 | 18:48
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-ն «արգելափակում է» Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը
23.04.2024 | 18:48
Ակցիա Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 18:41
Ես էլ իմ ձեռքերը կկտրեմ, Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 18:34
Փաշինյանն ու Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շուրջ
23.04.2024 | 18:24
Ռաիսին սպառնացել է` կրկին հարձակվելու դեպքում Իսրայելը կարող է դադարել գոյություն ունենալ
Բոլորը

2021թ. օգոստոսի 28-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-307-Ն օրենքը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ի թիվս այլնի, ներդրվել է մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կառուցակարգը: Համաձայն դրա՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կամ հեռակա վարույթը իրականացվում է այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Այս ինստիտուտը հնարավորություն է տալիս մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից միտումնավոր հրաժարվելու և որպես հետևանք՝ գործի քննությանը չմասնակցելու դեպքում շարունակել վարույթի հետագա ընթացքը ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության փուլերում, ինչպես նաև կայացնել դատավճիռ՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում:

Նման ինստիտուտի նպատակն է ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, տուժողների արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշռումը:

Հեռակա վարույթի ինստիտուտը կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման վիճակում գտնվող անձի բացակայության պայմաններում դատաքննության իրականացման անհնարինությունը կարող է կաթվածահար անել քրեական վարույթը, հանգեցնել ձեռք բերված ապացույցների տարածման, քրեական հետապնդման ժամկետների սպառման և արդարադատության ձախողման։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքը սահմանել է, որ հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով, ինչպես նաև այն դեպքերում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, մեղադրյալն անչափահաս է, կամ արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է վեր հանել մեղադրյալի բացակայության հիմքով վարույթը կասեցված՝ ինչպես մինչդատական, այնպես էլ դատարանի վարույթում գտնվող բոլոր գործերը և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում քննարկել վերը նշված, ինչպես նաև ընթացիկ բոլոր այն քրեական գործերով հեռակա վարույթ կիրառելու հնարավորությունը, որոնցով առկա է հետախուզվող անձ:

ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր այդպիսի դեպքում գործադրել օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը, բոլոր միջոցները՝ հեռակա վարույթի շրջանակներում հանցագործությունների, հատկապես ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը նպասելու, նախաքննության փուլում գտնվող գործերի քննություններն արագացնելու և ելքերն ապահովելու նպատակով: