Մի շարք ընկերություններ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով և ցանկանում են աշխատել հայկական ընկերությունների հետ. դեսպանը՝ նախարարին

Լուրեր

29.03.2024 | 12:15
Հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը
29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության հիմնական գործառույթները, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումներին, ներկա մարտահրավերներին՝ տնտեսությունը բարձր տեխնոլոգիական հիմքերի վրա դնելուն միտված ՀՀ կառավարության ջանքերին։

Նկատի ունենալով Նիդերլանդների օրինակելի փորձը բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններում՝ նախարարն առանձնացրել է հատկապես համագործակցության խորացման հնարավորությունները թվայնացման, կիբերանվտանգության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայում նախարարությունն աշխատանքներ է իրականացնում թվայնացման ստանդարտների և մեթոդաբանության ուղղությամբ, որը հետագայում կիրառելի կլինի ամբողջ հանրապետության համար։ Նախարարն անդրադարձել է նաև մրցունակ կադրեր ունենալու, պետության համաֆինանսավորմամբ տեխնոլոգիական կրթությանն ուղղված աշխատանքներին, ստարտափների գործունեությունը խթանելու մոտեցումերին։

Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել նախարարին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Դեսպանն ընդգծել է այն առանձնահատուկ վերաբերմունքն ու մոտեցումները, որ իր երկիրն ունի Հայաստանի նկատմամբ, և պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նիկոլաս Սխերմերսը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով և ցանկություն ունեն աշխատելու հայկական ընկերությունների հետ։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հիանալի վայր դառնալ այս ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղություններով գործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են համագործակցությունը զարգացնելու պատրատակամությունը։