Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է տեղահանված միայնակ տարեցների հետ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Սեպտեմբերի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կարևորելով տարեցների, միաժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, այցելել է միայնակ տարեցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանգանակ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների և պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների հետ. տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանն ընդգծել է մեծահասակների կյանքի որակի բարելավման ուղղությամբ «Հանգանակի» կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և տարեցների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի կարևորությունը և շնորհակալություն հայտնել պատերազմից հետո տեղահանված միայնակ մեծահասակներին ևս կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին շահառու դարձնելու համար։

Հարցուպատասխանի ձևաչափով վեր են հանվել տեղահանված միայնակ տարեցների կարիքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նրանց կեցության պայմաններին և իրավունքների պաշտպանությանը, որոնց արդյունավետ իրացման և պաշտպանության նպատակով Պաշտպանը հանդես կգա հստակ գործողություններով ու առաջարկություններով:
Հանդիպման ավարտին Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: