Կոտայք գյուղում, վիճաբանության ժամանակ, կրակոցներ է արձակել, ապա նաև դանակահարել է 21-ամյա երիտասարդին

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոտայք գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Ոչ բժիշկներին, ոչ իրավապահներին նա չի հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն ժամին Մայակովսկի գյուղի 25-ամյա մի բնակիչ կրակոցներ է արձակել Կոտայք գյուղում. հայտնաբերվել է երեք պարկուճ:

Կոտայքի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կոտայք գյուղում, ավտոմեքենայի շարժիչը նորոգելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 25-ամյա երիտասարդն է կրակել, ապա նաև դանակով հարվածեր հասցրել տուժածին:

Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով, այդ թվում` սպանության փորձ, հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի հինգի առավոտյան Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչն ինքնակամ գնացել է ոստիկանության Կոտայքի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել հանցագործության գործիք ապօրինի ինքնաձիգը` չորս փամփուշտով:

Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: