Մենք պետք է խթանենք կանանց բիզնես կարողությունները․ ՀՀ ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է արտադրամասեր

Լուրեր

16.04.2024 | 23:45
Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2024 | 23:30
ԱՄՆ-ն աջակցում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին՝ Իսրայելի վրա հարձակումից հետո
16.04.2024 | 23:29
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել
16.04.2024 | 23:17
«Ուժերի հավասարակշռությունը պետք է վերականգնվի». Բորել
16.04.2024 | 23:02
Մոսկվայում 70-ամյա թոշակառուն դատապարտվել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ քվեախցիկը հրկիզելու համար
16.04.2024 | 22:54
Եթե մտածում են՝ նավթ և գազ վաճառելով ամեն ինչ կարելի է վտանգել, սխալվում են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ Ադրբեջանի իշխանություններին
16.04.2024 | 22:38
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել
16.04.2024 | 22:30
Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի վաղը
16.04.2024 | 22:24
Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը
16.04.2024 | 22:14
Սամվել Վարդանյանը ՄԻՊ-ի ներկայացուցիչների հետ զրույցում իրեն առնչվող միջադեպից մանրամասներ է ներկայացրել
16.04.2024 | 22:11
Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
16.04.2024 | 22:02
Օրինագիծը կհեռացնի Վրաստանին Եվրամիությունից․ Շառլ Միշել
16.04.2024 | 21:50
Երևանում 22 ավտոտնակ կքանդվի. նշված տարածքում երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ
16.04.2024 | 21:42
Սի Ցզինպինը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսին՝ առանց Ռուսաստանի մասնակցության
16.04.2024 | 21:30
Փաշինյանը խելոք գնալու է Պուտինի երդմանը, ԵՏՄ նիստին է մասնակցելու․ ՌԴ-ից անջատման իրական քայլ չարեց. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզ կատարած վերջին այցի ընթացքում այցելել է կանանց համար զբաղվածություն ապահովող արտադրամասեր. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հենց հասարակության շահերից»,- հանդիպումների ժամանակ նշել է Արման Թաթոյանը։

Մասնավորապես, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Ծովինար Հարությունյանի հետ այցելել են Տեղ համայնքի Տեղ գյուղում գտնվող կարի արտադրամաս։ «Անգել» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Պրոկոպենկոն նշել է, որ իր նպատակը հնարավորինս շատ աշխատատեղեր ապահովելն է գյուղում բնակվող կանանց համար՝ ներդնելով այդ ոլորտում իր գիտելիքները։

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած փոքրիկ արտադրամասում կարում են սրբիչներ, սպիտակեղեն, հագուստ, պայուսակներ և այլն։

Երկրորդ կանգառը եղել է Վերիշեն բնակավայրում գտնվող Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի սոցիալական ձեռնարկությունում, որն ուսումնական կենտրոն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց համար։

Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Պաշտպանին ներկայացրել է Goris Handmade ապրանքանիշի 100% բնական բրդի տեսականին․ գորգեր, բարձեր, ծածկոցներ և ավելի քան 50 տարբեր խաղալիք կենդանիներ:

Ռուզաննա Տոռոզյանը նշել է, որ հիմնադրամի շահառուների թվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ Արցախից տեղահանված ավելի քան 40 ընտանիքների կանայք, որոնք անցնում են ուսումնառություն և ստանում նոր մասնագիտություն՝ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար (ձեռարվեստ, խոհարարություն, համակարգչային գիտելիքներ, հաշվապահություն, վարսահարդարում և այլն)։

Երրորդ արտադրամասը, որտեղ այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը «Կապանի կանանց ռեսուրս կենտրոնն» է եղել։ Կենտրոնի ղեկավար Քրիստինա Սաղաթելյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջել է կարի արտադրամասի տարածքում, որի արտադրանքը ներկայացված է Սյունիքի մարզի հագուստի սրահներում։

Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում նպաստել կանանց ձեռք բերած կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ համատեղ միջոցառումներ իրականացնելով։