Թիվ 122 դպրոցի տնօրենի կողմից ուսուցչուհուց ենթադրյալ կաշառք վերցնելու նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն

Լուրեր

17.07.2026 | 13:50
Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները
17.07.2026 | 13:41
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը կհայտնվի դատարանում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքով
17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Բոլորը

Երևանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն. Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված:

Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը և առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու և համապատասխան ընթացք տալու համար»,- գրել է Կարապետյանը: