ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Լուկաշենկոյի ռեժիմի դեմ

Լուրեր

20.04.2024 | 15:35
Հիմա իրադրության էական փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերը հանելու մասին
20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
Բոլորը

Եվրամիությունը սկսում է Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախապատրաստումը։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական Ասիայում ու Արևելյան Եվրոպայում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով փոխտնօրեն Լյուկ Դևինը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովների լսումների ժամանակ, որոնք նվիրված էին Բելառուսի հետ ԵՄ սահմանին իրավիճակին, հայտնում է DW-ի թղթակիցը։

«Լուկաշենկոյի ռեժիմի վերջին գործողությունները, այն է՝ պետության կողմից ներգաղթյալներին որպես գործիք օգտագործելը, միջազգային նորմերի բացահայտ անտեսում են: Մենք կշարունակենք պայքարել Լուկաշենկոյի ռեժիմի կողմից ներգաղթյալների և մարդկային տառապանքների այս սարսափելի գործիքավորման դեմ: Այս պայքարը, իհարկե, կներառի պատժամիջոցներ: Այժմ ԵՄ անդամ երկրները համատեղ սկսում են հինգերորդ փաթեթի ուղղությամբ աշխատանքները»,- հավելել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը ներկայացրել էր պատժամիջոցների չորս փաթեթ՝ 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրությունները կեղծելու և դրան հաջորդած բողոքի ցույցերը ճնշելու համար:

Տաթև Ֆռանգյան