Սիսիանի նախկին քաղաքապետը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին 3 միլիոն 620 հազար ՀՀ դրամ է փոխանցել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը փաստաբանի միջոցով Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին 3 միլիոն 620 հազար ՀՀ դրամ է փոխանցել՝ որպես երաշխիք հնարավոր պատճառված վնասի փոխհատուցման համար։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Վարույթն իրականացնող մարմինը 3 միլիոն 620 հազար ՀՀ դրամ է ձևակերպել՝ որպես պետությանը պատճառված վնաս, ուստի մենք էլ, որպես երաշխիք, փոխանցեցինք այդ գումարը։ Եթե դատաքննության արդյունքներով հաստատվի Արթուր Սարգսյանի մեղքը, այդ գումարը կանցնի պետությանը, արդարացման պարագայում՝ հետ կփոխանցվի մեզ»,- պարզաբանեց պաշտպանը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննությունը։ Նիստը, սակայն, հետաձգվեց, ըստ պաշտպանի՝ անհեթեթ պատճառաբանությամբ․

«Դատախազը նիստին եկել էր առանց իր լիազորությունները հաստատող փաստաթղթի։ Մանկական պատճառաբանությամբ նիստը չկայացավ ու նշանակվեց սեպտեմբերի 20-ին, որն ուղղակի զավեշտ է։ Կոնկրետ ձգձգման միտում ենք տեսնում այս ողջ գործընթացում»,- ասաց փաստաբանը։

Այս նիստին պաշտպանական կողմը դատարանին պետք է միջնորդեր փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով 5 միլիոն դրամ գրավով։ Պաշտպանի խոսքով՝ գումարի չափով դատարանին չեն կաշկանդել, սակայն շեշտել են՝ պետք է սահմանվի գրավի ողջամիտ չափ։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված է։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի` վերջինիս դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում, առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն, հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն։ Ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրը ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊԸ-ի հետ։ Այսպիսով, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (պաշտոնեական կեղծիքը)։

 

Ռոզա Վարդանյան