Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ից կբացի իր դռները հանդիսատեսի առջև

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ից կբացի իր դռները հանդիսատեսի առջև. տեղեկացնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այդ օրը նվագախմբի հետ ելույթ կունենան վիրտուոզ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը Բելգիայից և դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Ծրագրում՝ Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6:

Սեպտեմբերի 4-ի համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված երգերը: Մենակատարներ՝ Նիկոլայ Րյաբուխա (Ռուսաստան), Ջուլիանա Գրիգորյան, Լուսինե Մակարյան, Տիգրան Հակոբյան, Տիգրան Մելքոնյան, Նավասարդ Հակոբյան, Արթուր Աղաջանով, Տիգրան Քախվեջյան: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգը նվիրված է Մոսկվայի 874-ամյակին: Համերգի կազմակերպիչն է Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնը:

Սեպտեմբերի 24-ին Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա մոնումենտալ ծրագրով: Կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ աշխարհահռչակ դաշնակահար Բարրի Դուգլասի (Հյուսիսային Իռլանդիա) կատարմամբ, և Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։

Մենակատարներ՝ Ջուլիանա Գրիգորյան (սոպրանո), Սոֆիա Թումանյան (մեցցո սոպրանո), Տիգրան Հակոբյան (տենոր), բասը կհայտարարվի լրացուցիչ:
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: