Իշխանությունն ուզում է՝ ընդդիմադիրներն ԱԺ դահլիճ մտնեն առանց հեռախոսի, որ չֆիքսեն ծեծկռտուքները. Արեգնազ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է հանդիպում հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, լրագրողական կազմակերպությունների և ԱԺ ղեկավարության մասնակցությամբ ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց, որ քննարկմանը ներկա է՝ որպես նախկինում լրագրողական գործունեություն ծավալած անձ, որը ԱԺ-ում տեսել է տարբեր սահմանափակումներ: «Այդուհանդերձ լրագրողները կարողանում էին ակցիաներ իրականացնել, կարողանում էին գազային պայմանագրի շրջանակներում ԱԺ-ում ակցիաներ անցկացնել, և հիմա այդ լրագրողներից մեկն իշխանական պատգամավոր է: Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մամուլն ազատ է ավելին, քան երբևէ, բայց հիմա ինքներս ենք մեր մաշկի վրա զգում, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել»,- ասաց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ իշխանության այս գործողությունները պայմանավորված են մի քանի հանգամանքով, առաջինը՝ նրանք ունեն վախեր:

«Ինչպես ասում են՝ գող, սիրտը՝ դող, մարդիկ հանձնել են հայրենիք, հանցագործություն են թույլ տվել, շարունակում են հանձնել: Իրենց բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունների հիման վրա, թշնամին կամաց-կամաց առաջ է գալիս… Իրենց այս լկտիությունը հասել է այն աստիճանի, որ իրենց բռնապետական նկրտումները փորձում են կիրառել նաև պատգամավորների նկատմամբ… Իշխանությունն ուզում է, որ ընդդիմադիրներն ԱԺ դահլիճ մտնեն առանց հեռախոսի, որ չֆիքսեն ծեծկռտուքները»,- նշեց Արեգնազ Մանուկյանը:

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Վլադիրմիր Վարդանյանը հարցնում էր՝ դուք լրագրո՞ղ եք, թե՞ պատգամավոր, հիմա ես ուզում եմ Վլադիմիր Վարդանյանին հարցնել՝ Դուք պատգամավո՞ր եք, թե՞ մարդ ծեծող խուլիգան»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: