Վարչական դատարան ենք դիմելու. աննախադեպ և անընդունելի է լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունը. Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է հանդիպում հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, լրագրողական կազմակերպությունների և ԱԺ ղեկավարության մասնակցությամբ ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ

«Այն իրադարձությունները, որոնց ականատեսը եղանք վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԺ-ում, այդ թվում նաև լրագրողների դեմ կիրառված բռնությունները, աննախադեպ են և անընդունելի: Այս մասին նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ նման բան Հայաստանում չպետք է լինի, նման բան չի կարող լինել ոչ միայն ժողովրդավարական, այլ նաև կիսաժողովրդավարական երկրում:

Ինչ վերաբերում է լրագրողների գործունությունը ԱԺ-ում սահմանափակող իրավական ակտին, Իոաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա հակասում է Սամանադրության 51-րդ և 42-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են տեղեկատություն ստանալու ազատությանը և մամուլի ազատությանը:

«Այդ սահմանափակումը տրված չէ օրենքով, հետևապես իրավաչափ չէ: Մենք վաղը հայցադիմում ենք ներկայացնելու վարչական դատարան, որով վիճարկելու ենք լրագրողների գործունեության սահմանափակումների առնվազն մի մասը»,- նշեց Իոաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: