Ղազախստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի
Ղազախստանի Ժամբիլի մարզի զորամասի պահեստներում հրդեհի և զինամթերքի հետագա պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի, ևս երկուսի որոնումները շարունակվում են: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ժամբիլի մարզում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի։ Պաշտպանության նախարարության սակրավորների կողմից հայտնաբերվել է ևս մեկ մարդու դի, որի ինքնությունը պարզվում է», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել պատահարի 13 զոհերի մասին: