ՀՀ քաղհասարակությունը միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ՀՀ տարածքային ամբողջականության ոտնահարումը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հանդես են եկել կոչով՝ ուղղված միջազգային հանրությանը։ Կազմակերպությունները խորին մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակի վերաբերյալ:  Հայտարարությունը, որին միացել են 16 կազմակերպություններ, ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը:

Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև առանձին պետություններին՝ դատապարտելու Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը: Զորքերը հետ քաշելու, հրադադարի ռեժիմը վերականգնելու և լարվածությունը թուլացնելու կոչերը, որոնք ուղղված են «երկու կողմերին», տեղին չեն և չեն արտացոլում առկա իրավիճակը:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմի վերաբերյալ հայտարարության ստորագրումից ի վեր՝ Ադրբեջանը չի դադարում Հայաստանի հետ սահմանին իրականացնել ագրեսիվ գործողություններ՝ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները: Ադրբեջանցի զինվորականները սահմանային որոշ հատվածներից բացահայտ և ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և դիրքավորվել: Ավելին, ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակ են բացում ինչպես հայկական ռազմական դիրքերի, այնպես էլ քաղաքների և գյուղերի ուղղությամբ՝ մեծապես վտանգի տակ դնելով խաղաղ բնակիչների կյանքը և ապրուստի միջոցները: Գրեթե ամեն օր հնչող կրակոցներից զատ, ականատես ենք եղել նաև խաղաղ բնակիչների` ազատությունից անօրինական զրկման, հրազենով սպառնալիքների, նրանց ունեցվածքին վնաս պատճառելու և անասունների գողության դեպքերի:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվող ոտնձգությունները չեն ունեցել իրավական և քաղաքական հետևանքներ և միջազգային հանրության կողմից չեն արժանացել համապատասախան արձագանքի, ինչի հետևանքով էլ Ադրբեջանի սադրիչ գործողությունները վերջին օրերին է՛լ ավելի մեծ թափ են ստացել՝ հանգեցնելով նոր զոհերի:

Այս միջադեպերն արձանագրվել են, ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի , այնպես էլ տեղական լրատվամիջոցների կողմից: Խախտելով նոյեմբերի 9-ի հրադադարի ռեժիմի հայտարարությունը՝ Ադրբեջանը նմանատիպ ագրեսիվ գործողություններ է իրականացրել նաև Արցախի հետ ունեցած սահմանին՝ խաղաղ գործընթացը չեղարկելու և լայնածավալ նոր բախումներ հրահրելու նպատակով :
Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողություններն ուղեկցվում են ռազմաշունչ հռետորական հայտարարություններով, տարածքային պահանջներով, ամենաբարձր մակարդակով հնչող ռազմական գործողությունների սպառնալիքներով ՝ խափանելով երկխոսության ցանկացած հնարավորություն, վարկաբեկելով եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև՝ Ադրբեջանում և Թուրքիայում հայերի նկատմամբ տարածելով ատելություն: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով հաճախ բացահայտ ընդունում են, որ ադրբեջանական ուժերը տեղակայված են Հայաստանի ինքնիշխան տարածքում : Վերջիններս միևնույն ժամանակ ապատեղեկատվություն և կեղծիքներ են տարածում այն մասին, որ հարձակումներ նախաձեռնողը Հայաստանն է: Այս անպատասխանատու գործողությունները ոչ միայն իրենց բացասական ազդեցությունն են թողնում հայ բնակչության կյանքի և ապրելակերպի վրա, այլ նաև սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը:

Ուստի, ողջունելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ ունեցած սկզբունքնային և երկկուսակցական դիրքորոշումը, հետևաբար նաև՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության և Հայաստանի նկատմամբ դրսևորած շարունակական ագրեսիայի պատճառով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին օրինագծի ընդունումը ,
ողջունելով նաև Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչևի և Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող, ԵԽ պատգամավոր Զելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն այն մասով , որ տեղի ունեցած գործողությունները որակվում են որպես Ադրբեջանի կողմից սադրանք, որոնք սկսվել են 2021 թվականի մայիսի 12-ին՝ հայկական տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմամբ,
սույնով միջազգային հանրությանը կոչ ենք անում.

– Հանրայնորեն և հրատապ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարումը և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի շարունակական կիրառումը:
– Ձեռնարկել խիստ միջոցառումներ, խթանել և աջակցել ԵԱՀԿ/ՄԱԿ-ի հովանու ներքո անկախ դիտորդական առաքելություն անցկացնելուն՝ սահմանամերձ տարածքներում քաղաքացիական անձանց իրավունքների խախտումները արձանագրելու համար, ինչը ոչ միայն կկանխի ագրեսիվ գործողությունները, այլև կլուծի կեղծ տեղեկատվության տարածման խնդիրը՝ իրավիճակի վերաբերյալ տեղում անաչառ տեղեկատվություն հավաքելու միջոցով:
– Շարունակել հանրայնորեն և խստորեն պահանջել Ադրբեջանից Հայաստանին վերադարձնել բոլոր ռազմագերիներին, որոնք դեռ գերի են պահվում միջազգային օրենքների ոտնահարմամբ, քրեական հետապնդման են ենթարկվում և դատապարտվում շինծու և անհեթեթ քրեական վարույթների շրջանակներում: Նրանց մինչ օրս գերության մեջ պահելը Հայաստանի վրա շարունակական ճնշում գործադրելու՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մի մասն է։
– Եթե այս ագրեսիվ գործողությունները շարունակվեն, ապա դիտարկել և առաջ քաշել նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառելու հարցը, որոնք կդադարեցնեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը»:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
«Իրազեկ քաղաքացիների միավորում»