Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

Լուրեր

13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
Բոլորը

Օգոստոսի 22-ին՝ ժամը 20:30-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում, միաժամանակ ԱԻՊԾ ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Վարանդա գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, Քերթ համայնքի բնակիչն իր վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Թաղավարդ համայնքի բնակչի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենային:

ՃՏՊ հետևանքով վարորդը և ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:

Համաձայն անձի սթափության ստուգման արձանագրության՝ «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդ Քերթ համայնքի բնակիչ Գ.Գ.-ն գտնվել է 0,91 մլ/գ ոչ սթափ վիճակում:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: