Նյու Յորքի օդանավակայանները փոթորկի պատճառով չեղյալ են հայտարարել չվերթների մի մասը

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան և «Լա Գուարդիա» օդանավակայանները և Նյու Ջերսիի «Նյուարք» օդանավակայանը չեղյալ են հայտարարել որոշ չվերթներ՝ պայմանավորված Հենրի արևադարձային փոթորկի հետ կապված մտավախությունների հետ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչության ղեկավար Ռիկ Կոտթոնը:

«Այսօր առավոտյան «Լա Գուարդիա» օդանավակայանում չվերթների 23 տոկոսը չեղարկվել է։ Չեղյալ է հայտարարվել Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում թռիչքների 11%-ը և «Նյուարք»-ում՝ թռիչքների 22%-ը»,- ասել է Կոտթոնը մամուլի ասուլիսում ՝ հավելելով, որ այդ օդանավակայաններից յուրաքանչյուրը գործարկել է արտակարգ շտաբներ. բոլոր հաղորդակցությունները համակարգվում են արտակարգ պայմաններում աշխատանքի այդ կենտրոնների միջոցով:

Նրա խոսքով ՝ կախված անձրևի, քամու և ընդհանուր եղանակային պայմաններից, կարող են չեղյալ հայտարարվել նաև այլ չվերթներ:

Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել էր, որ Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ քաղաքին է մոտենում Հենրի փոթորիկը։