Դավիթ Հարությունյանը ՔԿՀ-ում արված Հ1-ի «Լավ երեկոյի» ռեպորտաժն անթույլատրելի է համարում

Լուրեր

13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի՝ Մարտի 8-ի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատրաստած «ռեպորտաժը»:

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց՝ միջադեպի առնչությամբ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ: «Կարծում եմ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ: Իմ խորին գնահատմամբ՝ սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որը տեղի է ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- նշեց Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե որն էր առաջին դեպքը:

Լրագրողները Դավիթ Հարությունյանին հիշեցրին՝ երբ 2007 թվականին նախարար էր, լրագրողների մուտքը ՔԿՀ-ներ համեմատաբար ազատ էր, ինչու է այժմ խոչընդոտ ստեղծվում. «Որովհետև այն ժամանակ թիվը սահմանափակ էր այն անձանց, ովքեր ներկայանում էին լրագրող: Այն ժամանակ այլ կանոնակարգ էր գործում, այսօր յուրաքանչյուր անձ կախում է իր կրծքից մի բեյջ, անունը դնում Elak.am, ներկայանում և ասում է՝ խնդրում եմ թույլ տվեք մուտք գործել քրեակատարողական հաստատություն: Քրեակատարողական հաստատությունը, չմոռանանք, հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի և պահանջում է նաև հատուկ վերաբերմունք»,- դարձյալ լրագրողներին մեղադրելու միջոցով փորձեց արդարանալ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության լրագրողի պատրաստած «ռեպորտաժը» դատապարտված կանանց գաղութից սուր քննադատության արժանացավ հասարակության կողմից: Իրավապաշտպանները հայտարարեցին՝ տեղի ունեցածի պատասխանատուն ոչ միայն հարկատուների հաշվին սնվող Հանրային հեռուստաընկերությունն է, այլև Արդարադատության նախարարությունը: