Արտառոց իրավիճակ Օպերայում․ ղեկավարությունը հստակ բացատրություններ չի տալիս

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի էր ունեցել արտառոց բան. տապալվել էր «Գայանե» բալետի ներկայացումը։ Նվագախմբի երաժիշտների մի մասը` շուրջ 80 հոգի, դուրս չէր եկել բեմ։ Այսօր թատրոնում այս առիթով հրավիրվել է ժողով, որին մասնակցել է նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով, անդրադառնալով երաժիշտների քայլին, հանդես է եկել խիստ որակումներով։ 
Նշենք, որ օրեր առաջ տեղի են ունեցել կրճատումներ` թատրոնի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված: 583 աշխատակցից 10-ը կրճատվել է, նրանք ստացել են ծանուցագրեր: Ղեկավարությունից պարզաբանում են, որ կրճատումները տեղի են ունեցել վարչական աշխատակազմի շրջանակում՝ թատրոնի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով, և որ այդ գործընթացը գեղարվեստական մասին որևէ կերպ չի առնչվում։

Այնուամենայնիվ, օպերային թատրոնում բարձրացված սկանդալի կենտրոնում հայտնվեց հենց գեղարվեստական հատվածը։ Ովքե՞ր են եղել «Գայանե» բալետի ներկայացումը բոյկոտողները, ի՞նչ կապ ունեն թատրոնում արված կրճատումները՝ բոյկոտի հետ և արդյո՞ք օպերային թատրոնում սկիզբ առած բոյկոտը ուղղորդված արշավ է Կոնստանտին Օրբելյանի դեմ․ այս և այլ հարցերի պատասխանել են Օպերային թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը և դիրիժոր Զավեն Վարդանյանը։

Աննա Բաբաջանյան