ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել են Հադրութի շրջանից: Փրկարարներն մասունքները տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Լրացուցիչ տվյալներ կհրապարակվեն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1634 աճյուն: