Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիները

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ ՌԴ արտգործնախարարությունը հաղորդում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություների, տարածաշրջանային ու միջազգային օրակարգին առնչվող հարցեր։

«Նախարարները գոհունակությամբ հաստատել են ռուս-ադրբեջանական բազմաբնույթ հարաբերությունների աստիճանական զզարգացումը ,առևտրատնտեսական կապերի կայուն աճը։ Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը իրագործելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուլիսի 20-ին կատարած այցի ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ։

«Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը։ Դիտարկվել են նաև համագործակցության հետագա խորացման հարցերը միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում ու «Կասպյան հնգյակում»,-ասվում է ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան