Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են լողացող քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 150 մ և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ջրափրկարարներն Ա․ Մ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ջրից և մոտեցրել լողափ: