Փոքր ՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ն 28.10.2020թ.-ին Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2015թ.-ի նոյեմբերի 16-ին տրամադրված № 000366 և
№ 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման դիմում: Վերջինիս գնահատման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվությունների և Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվությունների միջև կան անհամապատասխանություններ:

Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի աղբյուրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ, իսկ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի վայր (մակերևութային ջրային ռեսուրս) նշված է՝ «Ձորագյուղ-3» փհէկ-ի մոտ կառուցված մետաղյա ճնշումային ավազան: Տարբերություններ են առկա եղել նաև ըստ ամիսների ջրառի նախատեսվող ծավալներում: Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված №000367 ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է կառուցված մետաղյա ճնշումային ավազան, կամ Ձորագյուղ գետի անանուն վտակ՝ «Ձորագյուղ-1» փհէկ-ի չգործելու դեպքում, սակայն պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ:

Այսինքն՝ ՍՊԸ-ի № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման նպատակով 28.10.2020թ.-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացրել ենթադրաբար կեղծ գրառումներով ջրօգտագործման թույլտվություններ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք պատրաստելու իրացնելու, օգտագործելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և առկա է դեպքին առնչվող հանգամանքների պարզում լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: