Մահվան ելքով ավտովթար՝ Սևան-Երևան ճանապարհին

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

2021 թվականի օգոստոսի 01-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում շտապօգնության մեքենա է կողաշջվել. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Պարզվել է, որ միմյանց են բախվել «MERCEDES BENZ C200» մակնիշի ավտոմեքենան և «JIN BEI» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որի մեջ գտնվող, բուժօգնության նպատակով Երևան քաղաք տեղափոխվող 59-ամյա կինը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող հիվանդին ուղեկցող 62-ամյա կինը, ով մահացողի քույրն է, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևանի Բ/Կ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Կատարվել են քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, համեմատական հետազոտության համար ստացվել են նմուշներ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, իսկ մահացած կինը ճանաչվել է տուժող։

Նախաքննությունը շարունակվում է։