Խաչատուր Սուքիասյանը` եղբոր մասնակցությամբ կրակոցների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում անդրադարձավ եղբոր մասնակցությամբ կրակոցների մասին հարցին:

«Ամենաճիշտ գնահատականը կլինի, երբ որ իրավապահ մարմինները իրենց գնահատականը կտան»,- նշեց Սուքիասյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդար է, որ իր եղբայրը գտնվում է կալանքի տակ, պատգամավորը նշեց. «Եթե ես արտահայտվեմ, սուբյեկտիվ կլինի, ավելի լավ է փաստաբանի և այլ մասնագիտական կառույցների դիմեք, որոնք իրենց կարծիքը կհայտնեն»:

Դիտարկմանը, որ եզակի դեպքերից է, երբ իշխանության ներկայացուցչի մերձավորը կալանավորվել է, և հարցին՝ ինչքանո՞վ վստահ կարելի է լինել, որ պատգամավորի գործոնը հաշվի առնելով՝ նախաքննական մարմինը կաշկանդված չի լինի, Սուքիասյանը նշեց. «Նախ՝ այլ կողմ նույնպես կա, այլ փաստաբան նույնպես կա, դա ամենակարևոր հակակշիռն է, և արդեն պետք չէ նախաքննական մարմնի կաշկանդվածության մասին մտածել: Իհարկե, կլինեն արդար, որովհետև մենք միայն փաստաբանի առկայությունն ենք ապահովել, որ նա աշախատի: Իհարկե, շատ տեղեկացված ենք մանրամասներից: Սա է իրողությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: