Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները տեղափոխվում են նոր հարթություն․ Բաքուն առաջին ներկայացուցչությունն է բացել Իսրայելում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները թևակոխում են նոր փուլ։ Այսօր Ադրբեջանի առևտրային ներկայացուցչություն է բացվել Թել-Ավիվում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովն ու Իսրայելի զբոսաշրջության նախարար Իոել Ռազվոզովը։ Այն տեղի է ունեցել Ջաբարովի՝ Իսրայել կատարած այցի ընթացքում։

Այս լուրը մեծ խանդավառությամբ է ընդունել Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը։ Մասնավորապես, թվիթերյան իր էջում նա գրել է, որ այսօրը պատմական է երկու երկրների հարաբերություններում։

«Մեր երկրների միջև հարաբերությունները 30 տարի առաջ են հաստատվել, սակայն Ադրբեջանն Իսրայելում ներկայացուցչություն չուներ։ Հիմա ամեն ինչ փոխվեց։ Այսօր Ադրբեջանը բացեց իր առևտային ներկայացուցչությունը Թել-Ավիվում և առաջին անգամ ադրբեջանական դրոշը կծածանվի Իսրայելում։ Սա ավելի կմերձեցնի մեր երկրներին ու ժողովուրդներին, կստեղծի հնարավորություն մեր հարաբերությունների ամրապնդման ու բազմակողմանիության համար»,- գրել է դեսպանը։ Նա նաև նշել է, որ սա ևս մի քայլ է՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմանն ընդառաջ։

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելում գտնվող Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել էր Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում Ջաբարովը նշել է, որ Թել-Ավիվն Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո միշտ աջակցել է Բաքվին։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերություններն ու զարգացման հեռանկարները։ Բացի այդ, Ջաբարովը նույն օրը հանդիպել է նաև Իսրայելի բնակքաղաքականության և շինարարության նախարար Զեև Էլկինի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման հեռանկարներն ու համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքների վերականգնման գործընթացում իսրայելական ընկերությունների մասնակցությանը։

Հետաքրքիր է, որ սա Ադրբեջանի առաջին պաշտոնական ներկայացուցչությունն է Ադրբեջանում։

Չնայած Բաքվի ու Թել-Ավիվի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, Ադրբեջանը Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն մինչ օրս չունի։ Փոխարենը բավական ակտիվ գործում է Բաքվում Իսրայելի դեսպանատունը։

Էմմա Չոբանյան