«Ֆրեսկո» 2021 միջազգային փառատոնի ծրագիրը հայտնի է

Լուրեր

11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ֆրեսկո» 2021 միջազգային փառատոնի ծրագիրը հայտնի է
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8–րդ միջազգային փառատոնը այս տարի կիրականացվի օգոստոսի 14-ից 29–ը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

«Ֆրեսկո» փառատոնի 2021 թվականի ծրագիրը կազմելիս հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգևորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ սոցիալական համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ:

Այս տարի փառատոնը ստացել է 4000 –ից ավելի հայտեր 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 43 երկրից:
Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչներ, արվետագտներ, ովքեր մեծ ներդրում ունեն հասարակական և մշակութային կյանքում:

Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive.» խորագրով: Փառատոնի շրջանակներում կստեղծվի մշակութային հարթակ, որտեղ ելույթ կունենան հայաստանյան և արտասահմանյան թե հայտնի, թե չբացահայտված ստեղծագործ անհատները և խմբերը, որոնք «առանց տոմսի» օրեր շարունակ կդառնան հանդիսատեսի առօրյայի անբաժան մասը: «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի. դասականից մինչև ժողովրդական:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ռուսաստանից ժամանող Ալեքսեյ Արխիպովսկու բացօթյա համերգը , ով հանդիսանում է «Բալալայկայի Պագանինի», «Երեք լարերի հանճարը» աշխարհում ռուսական երաժշտության սուրհանդակներից մեկը, վիրտուոզ՝ մեկընդմիշտ փոխած ժողովրդական գործիքի հնարավորությունների մասին

Փառատոնի ծրագրում կհյուընկալվի Նատալյա Կրելը՝ «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտե» հասարակական միությունների համառուսական միության գործադիր տնօրեն, անվասայլակների պարի սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը, ով կիրականացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց սոցիալ – մշակութային գործիչների համար:

Փառատոնին նաև կհուրընկալվեն մի շարք արտասահմանյան հյուրեր, ովքեր տեղացի մշակութային գործիչների հետ միասին «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ` ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:

Ֆրեսկո միջազգային փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաության գլխավոր աջակցությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ: