Բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերն ավելացել են․ բազային էֆեկտը կրկին աշխատեց

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թ․ առաջին կիսամյակում բյուջե մուտքագրվող հարկերն ու տուրքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10,3 %-ով՝ կազմելով 750,2 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այստեղ կրկին աշխատել է բազային էֆեկտը։ Նախորդ տարվա մարտ-մայիս ամիսներին Հայաստանը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեջ էր, ինչի պատճառով 2020 թվականի առաջին կիսամյակում 33 միլիարդ դրամով հարկային եկամուտների նվազում էր արձանագրվել։ Այս տարի արդեն, նախորդ տարվա համեմատ, 89 միլիարդ դրամով աճ է գրանցվել։

Այնուամենայնիվ, 2021 թվականի հունվար-հունիս ամիսները համեմատելով 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, նկատենք, որ կրկին աճ է գրանցվել՝ 7,5 %-ով կամ 52,5 միլիարդ դրամով։

2021 թ․ հունվար-հունիս ամիսներին բյուջե մուտք գործած 750,2 միլիարդ դրամից 242,2 միլիարդ դրամը ավելացված արժեքի գծով հարկերն են, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 13,6 %-ով։

210,5 միլիարդ դրամը եկամտահարկն է, որն աճել է 11,8 %-ով։ Սրան, հավանաբար, նպաստել են ավելացված աշխատատեղերից ստացված հարկերը։ Սակայն նշենք, որ այս տարվա հունվարից եկամտահարկը կազմում է 22 %, նախորդ տարվա 23 %-ի փոխարեն։

Շահութահարկը կազմել է 84,9 միլիարդ դրամ, ինչը 11,8 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Էական աճ է գրանցվել սոցիալական վճարների մասով։ Առաջին կիսամյակում դրանք կազմել են 20,6 միլիարդ դրամ՝ 90,5 %-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Շրջանառության հարկի ու ակցիզային հարկի մասով նվազում է արձանագրվել։ Այսպես․ այս տարվա հունվար-հունիս ամիսներին հավաքագրվել է 14,3 միլիարդ դրամ շրջանառության հարկ, ինչը 2,2 %-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Իսկ ակցիզային հարկը կազմել է 43,7 միլիարդ դրամ՝ 16,9 %-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

 

Անժելա Պողոսյան