Ջանջուղազյանն առարկություններ ունի Ապարանում խաղատուն կառուցելու առնչությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է ներդրումային մի ծրագրի, ըստ որի` Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր կկառուցվի, տարածքում նախատեսվում է նաև խաղատուն և ճոպանուղի կառուցել, ինչի առնչությամբ իր դիտարկումները և առարկությունը ներկայացրեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ գործող կարգավորումների համաձայն՝ 40 միլիարդ դրամից ավելի ներդրման դեպքում, կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ներդրողը կարող է նաև խաղատնային գործունեություն ծավալել, բայց դրա համար պետք է վճարվի 5,5 միլիարդ դրամ պետական տուրք:

«Երեք քաղաքներում՝ Սևանում, Ջերմուկում և Ծաղկաձորում (որտեղ տեղակայված են խաղատներ-խմբ.), չկա այդ ներդրման չափի պահանջը և չկա 5,5 միլիարդ դրամ պետական տուրքի վճարման պարտավորությունը, տվյալ տարածքներում նախատեսված է 150 միլիոն դրամ պետական տուրք: Սա նշանակում է, որ, ըստ էության, մենք ավելացնում ենք ևս մեկ վայր, որտեղ կարող է լինել խաղատուն: Կարող է այդպիսի որոշում կայացվել, բայց մենք պետք է հասկանանք՝ մեր այս քաղաքականությունը վաղը մեզ ուր է տանելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: