Խոշոր հարկատուների վճարած հարկերը 9,3 %-ով ավելացել են․ ՊՆ-ն 3-րդ հորիզոնականում է

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները բյուջե են մուտքագրել 584 միլիարդ 440 մլն դրամի հարկեր։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի հրապարակած տվյալներից։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ մուտքագրված հարկերը կազմել են 534 միլիարդ 489 մլն դրամ։ Այսպիսով՝ այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 50 մլն դրամով ավելացել են 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տասնյակի երկրորդ հորիզանականում էր։ Ընկերությունն այս տարի վճարել է 28 միլիարդ 445 միլիոն դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 2,4 միլիարդ դրամով ավելի։

Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած 26 միլիարդ 809 մլն հարկերով։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարելավել է իր դիրքը 1 հորիզոնականով՝ վճարելով 3,6 միլիարդ դրամով ավելի հարկ։

Վճարված հարկերի նման ավելացումը կարող է կապված լինել միջազգային շուկայում պղնձի գնի կտրուկ ավելացման հետ։

Առաջին տասնյակի երրորդ հորիզոնականում ՀՀ պաշտպանության նախարարությունն է, որը վճարել է 25 միլիարդ 390 միլիոն դրամ հարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,9 միլիարդ դրամով։ Նախարարությունը նախորդ տարի զբաղեցրել էր 1000 խոշոր հարկատուների ցանկի 4-րդ հորիզոնականը։

Այս տարի 4-րդ հորիզոնականում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը։ Ընկերության վճարած հարկերը նվազել են ավելի քան 50 %-ով։ «Գրանդ տոբակո»-ն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 12 միլիարդ 938 միլիոն դրամ հարկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած 26 միլիարդ 268 միլիոն դրամի փոխարեն։

Գեղարքունիքի մարզի Սոթքի և Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը եզրափակում է խոշոր հարկատուների հնգյակը։ Չնայած ընկերության վճարած հարկերը նվազել են 2,6 միլիարդ դրամով՝ այնուամենայնիվ, այն պահպանել է դիրքը խոշոր հարկատուների 5-րդ հորիզոնականում։

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն էապես բարելավել է իր դիրքերը՝ խոշոր հարկ վճարողների ցանկում 18-րդ հորիզոնականից հասնելով 7-րդ հորիզոնականին։ Ընկերությունը նախորդ տարի վճարած 3 միլիարդ 909 միլիոն դրամի հարկերի փոխարեն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 9 միլիարդ 800 միլիոն դրամ։

Տասնյակի մեջ են մտնում նաև «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «ՄՏՍ Հայաստան», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» և «ՖԼԵՇ» ընկերությունները։

Ընդհանուր առմամբ՝ խոշոր հարկատուների առաջին տասնյակում գտնվողները վճարել են 15,1 միլիարդ դրամ:

Այս տարվա առջին կիսամյակում և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի համեմատությանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։

Անժելա Պողոսյան