34-ամյա կինը թոշակառու կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել ու գումար հափշտակել. կան ձերբակալվածներ

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

2021թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:20-ին, Սյունիքի մարզի թոշակառու բնակչուհին, ով նախկին մանկավարժ է, հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իգական սեռի անհայտ անձը, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դռան կիսաբաց լինելու հանգամանքից, մտել է իր բնակարան, բռնություն գործադրելով պահանջել գումար, որը վերցնելուց հետո հեռացել է. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Սյունիքի մարզի բնակչուհին ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք ոչ միայն նույն համայնքի բնակիչներ են, այլև՝ գործընկերներ:

Քննությամբ պարզվել է, որ նրանցից մեկը, որը Սյունիքի մարզի բնակչուհի է՝ 34 տարեկան, մինչ իր մտահղացման իրագործումը, իր գործընկերոջը խնդրել է թոշակառու կնոջ՝ տանը գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով, ջրաչափ ստուգելու պատրվակով, գնալ նրա տուն: Երբ տանտիրուհին տղամարդու հետ գտնվել է լոգարանում, 34-ամյա կինը մուտք է գործել բնակարան և թաքնվել ննջասենյակում, իսկ տղամարդու հեռանալուց հետո հարձակվել է տանտիրուհու վրա և ապակե տարայով ու ձեռքերով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին, դեմքին ինչ-որ հեղուկ փչելով և բերանը լցնելով, հյուրասենյակից միջանցք քաշել-տանելով, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել է խոշոր չափերով՝ 840.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար ու դիմել փախուստի:

Դեպքից ժամեր անց 34-ամյա կինը, ավազակություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, ներկայացնելով գողոնի մի մասը՝ 740.000 ՀՀ դրամը, հանցանքի կատարման ժամանակ օգտագործված հեղուկները, ինչպես նաև՝ դեպքի պահին հագին եղած հագուստները:

2021թ. հուլիսի 25-ին ձերբակալվել է նաև նրա գործընկերը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: