Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք. այս մասին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում):

Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ:

Գործի նյութերը փոխանցվել են ՀՀ դատախազություն»,- ասված է հաղորդագրության մեջ։