Թբիլիսիի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանի հարավ-արևելքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Interfax-ի ռուսական ծառայությունը։
Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնից հայտնում են, որ երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:02-ինՔվեմո Քարթլիի շրջանում՝ Սալամալեյկի գյուղի մոտակայքում, Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արևմուտք ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: