Բաքվի դատարանը շիրակցի ևս 13 ռազմագերիների 6 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։ Այն ընթացել է դատավոր Ազադ Մեջիդովի նախագահությամբ։ Հայտարարվել է դատաքննության ավարտի մասին։

13 հայ գերիներն են՝ Ռաֆիկ Կարապետյանը, Հրայր Թադևոսյանը, Գուրգեն Գալոյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարտանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում դատախազը ելույթ է ունեցել ու խնդրել, որ հայ գերիներին վերագրվող 214․2․1, 214․2․3  (ահաբեկչություն), 279․2 (անօրինական զինված խմբերի ստեղծում) հոդվածները հանվեն մեղադրանքից։ Պետմեղադրողը հայ գերիների համար պահանջել է պատիժ 318․2  (սահմանի անօրինական հատում) և 228․3 (զենք, զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահում, տեղափոխում) հոդվածներով։

Դատախազը պահանջել է հայ գերիներին դատապարտել 7 տարվա ազատազրկման և պատժի կրումից հետո արտաքսել Ադրբեջանից։

Այնուհետ ելույթ են ունեցել հայ գերիների փաստաբաններն ու խնդրել դատարանին արդարացնել նրանց։

Դատարանն էլ հրապարակել է դատավճիռը, ըստ որի՝ հայ գերիներից յուրաքանչյուրը դատապարտվում է 6 տարվա ազատազրկման։ Նրանք իրենց պատիժը կրելու են ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատավճռում նաև նշվում է, որ պատժի կրումից հետո հայ գերիները պետք է Ադրբեջանից արտաքսվեն։

Հավելենք, որ նախօրեին էլ Բաքվի դատարանը հայ ռազմագերիների մեկ այլ խմբի էր դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայող գերեվարվեց Ադրբեջանի կողմից։ Բաքուն նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել՝ Հայաստան գերիների վերադարձը խոչընդոտելու համար։

Էմմա Չոբանյան