Արման Սահակյանն անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով
Հասարակություն
22.07.2021 | 17:59Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։
Սահակյանին ծանուցվել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։