ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական դատարանի մի քանի համակարգիչ 

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր առավոտյան տեղեկություններ ստացվեցին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Վերաքննիչ քրեական դատարանի շենք և մի քանի համակարգիչներ առգրավել։

Պատճառը՝ ըստ Factor.am-ի աղբյուրի՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է, որը վերաբերում է դատավորներին գործերի մակագրմանը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ տարվել է նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։

Մանրամասներ փորձեցինք ճշտել Բարձրագույն դատական խորդրդից, սակայն լրատվության բաժնի պետ Լիլիթ Շաբոյանը FactorTV-ի հարցին ի պատասխան նշեց, որ որևէ մեկնաբանություն չունի և հորդորեց բոլոր հարցերն ուղղել ԱԱԾ-ին։ Ծառայության լրատվության բաժինը մեր զանգերն անպատասխան թողեց։

Իրականացված գործողությունների մասին Վերաքննիչ դատարանի աշխատակիցները ևս տեղեկություններ չունեին։ Factor.am-ը փորձեց կապ հաստատել դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ, սակայն՝ անարդյունք։ Աշխատակազմը, տեղեկանալով, որ զանգահարողը լրագրող է, հորդորեց կրկին փորձել, պատճառաբանելով, թե Սահակյանը զբաղված է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն այսօրվա գործողությունների առնչությամբ հաղորդագրություն կտարածի:

Ռոզա Վարդանյան