Բաքվի դատարանը հրապարակել է հայկական կողմից պատերազմին մասնակցելու մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու դատավճիռը

Լուրեր

25.09.2026 | 02:47
ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. վարչապետի ելույթը ՄԱԿ-ում
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում  ավարտվել  է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով  դատավարությունը, որին Ադրբեջանը մեղադրում է Արցախյան պատերազմում հայկական կողմից մասնակցելու մեջ՝ նրան համարելով վարձկան։  Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները  դատական նիստն ընթացել է դատավոր  Սամիր Ալիևի նախագահությամբ։

Դուբակովը  վերջին խոսքով է հանդես եկել ու նշել , որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այնուհետ դատարանը խորհրդակցական սենյակ  է  գնացել, որից հետո հրապարակել դատավճիռը։  Դուբակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։ Բացի այդ դատավճռում նաև նշվում է, որ պատիժը կրելուց հետո  Դուբակովը արտաքսվելու է Ադրբեջանից։

Բաքուն ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել 214․-3․1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218․2 (մասնակցություն հանցավոր կազմակերպությանը, խմբավորմանը), 318․2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։

Նախորդ դատանական նիստերից մեկում նիստում Դուբակովը հերքել էր բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք շինծու են, նաև ասել, որ խոստովանական ցուցմունք է տվել ճնշումների ներքո։

Դուբակովը նաև հայտարարել էր, որ 2018 թվականին Բելառուսում հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և այցելել Արցախ հենց նրանց հանձնարարությամբ։ Դուբակովի խոսքով՝ 2021 թվականի հունվարին իրեն կանչել են Բաքու՝ դրամական պարգևատրման և նոր հանձնարարություններ տալու համար, սակայն ձերբակալել են։

 

Էմմա Չոբանյան